ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանցավոր աճպարարություն Արթիկում

19.11.2019 14:16 Խարդախություն

Նոյեմբերի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում պարեկող ոստիկաններին է դիմել 50-ամյա մի կին և հայտնել, որ Բաղրամյան փողոցում առևտուր կատարելիս երկու իրանցի իրենից գնել են 500 դրամ արժողությամբ կաղին և ցանկացել են վճարել 10 հազար դրամանոց թղթադրամով: Նրանցից մեկն իր ձեռքից վերցնելով ընդհանուր թղթադրամները՝ որոշակի գումար պահել ու մնացածը վերադարձրել է: Ըստ կնոջ հաղորդման՝ իրենից հափշտակել են 70 հազար դրամ:
Իրանցիների մոտ եղած գումարը վերցվել է՝ հետագա պարզաբանումների համար:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: