1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերիյ Օսիպյանը նախ ներկայացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին՝ հույս հայտնելով, որ Գարիկ Ղուկասյանը ավելի կամրապնդի մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի պահպանությունը։ Աշխատանքային խորհրդակցության առանցքային թեման հոկտեմբերի 7-ից 12-ն անցկացվելիք ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովն էր։ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ևս մեկ անգամ ուսումնասիրել ու քննարկել միջոցառումների անվտանգությանն առնչվող անգամ ամենփոքր մանրուքները։ Ոստիկանության պետը պահանջեց, որ այդ օրերին ծառայության ներգրավված ոստիկանները լինեն անթերի՝ արտաքին տեսքից՝ մինչև ծառայությունների մատուցում։ Վալերիյ Օսիպյանը ստորաբաժանումների ղեկավարներին հիշեցրեց, որ իրենց անբարեխիղճ ծառայությամբ ոստիկանի և, առհասարակ, համակարգի հեղինակության վրա ստվեր գցողները կպատժվեն խստագույնս՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, իսկ բարեխիղճ ծառայողները կխրախուսվեն։ «Ոստիկանության պետից շարքային՝ բոլորիցս է կախված միջոցառումների անխափան անցկացումը։ Մեր նկատմամբ հասարակական վստահությունն ու հարգանքը բազմապատկվել է Երևանի ավագանու ընտրություններից հետո։ Պետք է անել ամեն ինչ, որ այս աննախադեպ միջազգային իրադարձությունից հետո հասարակական վստահությունն ու հարգանքն ավելի ամրապնդվի»- նշեց Վալերիյ Օսիպյանը։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետի տեղակալները ստորաբաժանումների ղեկավարների հետ ևս մեկ անգամ քննարկեցին ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումներին ոստիկանության ծառայությունը կազմակերպելուն, համակարգելուն ու վերահսկելուն վերաբերվող հարցեր։