1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Նոյեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին Քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ղեկավարներն ու օպերատիվ անձնակազմերը:
Վալերիյ Օսիպյանն անդրադառնալով ծառայության հրատապ ու ռազմավարական խնդիրներին` ընդգծեց, որ նրանք ոստիկանության առանցքային ստորաբաժանումներից են, որոնց արդյունավետ ծառայությամբ է պայմանավորված հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների և գործունեության այլ ուղղությունների արդյունավետությունը:
Ոստիկանության պետը պահանջեց անզիջում լինել հանցավոորւթյան ցանկացած դրսևորման, հատկապես կոռուպցիոն, հանրային համակեցության կանոնների խախտման, քաղաքացու իրավունքների, կյանքի և առողջության, գույքի անձեռնմխելիության հանդեպ ոտնձգության երևույթների դեմ պայքարում:
Ծառայությունների ամենօրյա խնդիրների առարկայական քննարկումից հետո Վալերիյ Օսիպյանն ընդգծեց ոստիկանության դերն առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում: Կարևորվեց քրեածին իրավիճակի կայունության պահպանման, քրեական հակումներ ունեցող տարրերի` ընտրական գործընթացներին միջամտելու հնարավորության բացառման, կրիմինալ իրավիճակն ամենօրյա աշխատանքով վերհսկելի պահելու անհրաժեշտությունը:
Ոստիկանության պետը պահանջ դրեց լինել հետևողական և արմատախիլ անել ընտրակաշառքի ցանկացած փորձ, ցանկացած ընրախախտում, այսպես կոչված` թաղային հեղինակությունների ցանկացած ինքնադրսևորում, կանխել սեփական անձը օրենքից վեր դասելու և հանրությանը պարտադրելու ցանկացած հնարավորություն: Բոլորը և բոլոր իրավիճակներում պետք է հավասար լինեն օրենքի առաջ, ու դրա կարևոր երաշխավորներից մեկը ոստիկանությունն է:
Վալերիյ Օսիպյանն անդարադարձավ նաև Ամանորի ու Ծննդյան տոների նախատոնական և բուն տոնական շրջանում ոստիկանության աշխատանքի առանձնահատկություններին` նշելով, որ այդ ընթացքում, որպես կանոն, նկատվում է քրեածին դրսևորումների աշխուժացում:
Ոստիկանության պետն առանձնացրեց խնդիրներն ու ուղղությունները, որոնք առաջնահերթ են լինելու այդ շրջանում ու կարգադրեց լիարժեք իրականացնել բացատրական, կանխարգելիչ և բացահայտման աշխատնքներ` օրինախախտման դեպքերը բացառելու համար: Ընդգծվեց, որ ոստիկանության ծառայողների ցանկացած թերացում կարժանանա համարժեք գնահատականի ու պատասխանատվության:
Ամփոփելով խորհրդակցությունը` Վալերիյ Օսիպյանը կրկին հիշեցրեց ծառայությունների ներկայացուցիչներին իրենց աշխատանքի առանցքային նշանակության մասին և պահանջեց բացարձակ պրոֆեսիոնալ ու նվիրյալ աշխատանք` հասարակության ակնկալիքներն արդարացնելու, ոստիկանության հանդեպ հանրային վստահության աստիճանն էլ ավելի բարձրացնելու համար:
Խորհրդակցության ավարտին համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: