1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հունիսի 6-ին Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՃՈ ղեկավար կազմի հետ /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

07.06.2019 15:31 Պաշտոնական

Հունիսի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների պետեր և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը:
Խորհրդակցության գլխավոր թեման ճանապարհային ոստիկանության ծառայությունն էր: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ քաղաքացիները դժգոհում են ստորաբաժանման ծառայությունից: Շատացել են օրինախախտները. մանավանդ գիշերային ժամերին բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվում երթևեկության մյուս մասնակիցների, նաև քաղաքացիների նկատմամբ:
Ոստիկանության պետը հորդորեց անմիջապես անցնել ուժեղացված ծառայության հանրապետության ողջ տարածքում: Հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել գերհզոր ձայնազդանշանային համակարգերօգտագործող, բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորած խլացուցիչներ ունեցող մեքենաների վարորդներին:
Եթե կլինեն վարորդներ, որոնք չեն ենթարկվի ճանապարհային ոստիկանի օրինական պահանջին կամ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, օրենքի սահմաններում կհամալրվեն հավելյալ ուժեր և իրավախախտը բերման կենթարկվի ոստիկանություն: Անհրաժեշտության դեպքում ճանապարհային ոստիկանության կարգախմբի հետ ծառայության դուրս կգան նաև պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ վաշտի ծառայողներ:
Վալերիյ Օսիպյանը խիստ հանձնարարական տվեց՝ ոստիկանին վիրավորելու դեպքում օրենքի սահմաններում կոշտ պատասխան ու իրավական գնահատական տալ:
Դիմելով ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների ղեկավար անձնակազմին՝ ոստիկանության պետը ևս մեկ անգամ հորդորեց բացառել կոռուպցիոն դրսևորման որևէ փորձ, կանոնակարգել հերթերը և մատուցել բարձրորակ ծառայություն:
Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը մի քանի օր ժամանակ տվեց ամբողջ պատկերը շտկելու համար, այլապես կքննարկվի ճանապարհային ոստիկանությունում մեծածավալ կադրային փոփոխությունների հարցը:
Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարհային ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս: