Հանրային քննարկումներ՝ «Օտարերկրացիների մասին» օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքի ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ բաժնի ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ենթաբաժնում տեղադրվել են «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հունիսի 8-ից մինչև հունիսի 22-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել press@police.am էլեկտրոնային փոստի հասցեով:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` 010-37-02-45 հեռախոսահամարով: