ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գիշերային խուլիգանություն մայրաքաղաքի կենտրոնում

Նոյեմբերի 9-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել մայրաքաղաքի կենտրոնում բնակվող 36-37 տարեկան երեք տղամարդու: Նույն վայրում նրանք հնչեցրել էին հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ նրանցից մեկը ձեռքի առարկայով վնասել էր ընթացքի մեջ գտնվող «Օպելը», կոտրել «Մերսեդեսի» և մեկ այլ «Օպելի» դիմապակիները՝ պատճառելով գույքային վնաս:
Նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: