Խուլիգանություն կատարածը ինքնակամ ներկայացավ ոստիկանություն
Հուլիսի 22-ին ոմն Բորիս բուքմեյքերական ընկերություններից մեկի մասնճյուղում վնասել էր գույքը և տևական ժամանակ դիտավորությամբ հայհոյանքներ հնչեցրել:
 Փաստի առթիվ հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդ. 2-րդ մասով հարուցվեց քրեական գործ:
 Ոստիկանների միջոցառումներով պարզվեց Բորիսի ինքնությունը: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 26-ին ներկայացել է բաժին, տվել խոստովանական ցուցմունք:
 Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					