ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուլիգանություն Պուշկինի փողոցում. ոստիկանները բերման են ենթարկել 7 հոգու

Հուլիսի 7-ին, ժամը 00.59-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Պուշկինի փողոցում խուլիգանության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 7 հոգու: Ժամը 1.40-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի: Պարզվել է, որ Պուշկինի փողոցից բերման ենթարկվածները վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածների հետ, ինչի ժամանակ էլ հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքենրը պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: