ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կինը տնից փող էր գողացել ու աղբամանը գցել․ Էրեբունու ոստիկանների բացահայտումը

06.07.2019 10:35 Գողություն

Հուլիսի 2-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 1-ի ժամը 11.00-ից հուլիսի 2-ի ժամը 01.15-ն ընկած ժամանակահատվածում Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանից փող են գողացել:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները և տուժողից հաղորդում ընդունել:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Էրեբունու քրեական հետախույզների և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է տանտիրոջ կինը։ Նա հուլիսի 4-ին, ժամը 22.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Ըստ կնոջ գողացված գումարը նետել էր աղբամանը։ Մատնանշված աղբամանից հայտնաբերվել է 1.210 ԱՄՆ դոլար, 500 ռուբլի և 28.000 դրամ:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: