Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ
26.11.2015 11:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 24-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի մաքսային անցակետից ՀՀ ժամանելուց հետո բաժին է ներկայացվել 1985 թ. ծնված Վադիմ Ա.-ն, ով նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: