ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայքի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին դանակահարության դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 10-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգեցին, որ կտրած-ծակած վնասվածքով ու ներքին արնահոսությամբ հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, թե ինչ հանգամանքներում է տղամարդը վնասվածքը ստացել։ Շուտով հայտնի դարձավ նաև կասկածյալի ինքնությունը։ Կոտայքի ոստիկանները նրան հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում՝ դեպքի հաջորդ օրը Աբովյանի բնակիչ, 29-ամյա երիտասարդը կամավոր ներկայացավ բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: