1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 20-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Լի Գուանյային:
Հանդիպման նպատակն էր քննարկել 2015 թ. մարտի 25-ին Պեկինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջեւ հանցագործությունների կանխարգելման և խափանման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում երկու երկրների իրավապահ համակարգերի համագործակցության զարգացման հնարավորությունը:
Ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանը հույս հայտնեց, որ Հայաստանի և Չինաստանի ոստիկանական կառույցների ավանդական փոխգործակցությունը կշարունակի խորանալ՝ վերածվելով համատեղ աշխատանքի:
Լի Գուանյան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ համագործակցության մակարդակը էլ ավելի բարձրացնելու նպատակով:
Կողմերը պայմանավորվեցին առավել առարկայական դարձնել մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հանդիպման ընթացքում քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս: