ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության պետի հրամանով հերթական կոչումներ են շնորհվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

02.03.2019 13:38 Պաշտոնական

Մարտի 2-ին, ոստիկանության պետի հրամանով, տարբեր ստորաբաժանումների մի շարք ոստիկաններ ներկայացան բարեխիղճ և սրտացավ ծառայության արդյունքում կոչումներ ստանալու: Ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը սպայական ուսադիրները ծառայողներին անձամբ է հանձնում:
«Ես կարծում եմ, որ ոստիկանի համար կոչումը պարգև է և անաչառ ու ազնիվ ծառայության լավագույն գնհատականը:»,-ասաց ոստիկանության պետը:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիների վստահությունը ոստիկանության նկատմամբ, ինչը հնարավոր է միայն մասնագիտական գիտելիքների, աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ: Ոստիկանության պետը հույս հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն ծառայողական պարտականությունների ավելի պատարաստակամ ու բարեխիղճ կատարմանը, ձեռքբերումները կպարտավորեցնեն օրենքին ու ժողովրդին ծառայելիս լինել ավելի կարգապահ, սրտացավ ու սկզբունքային:
«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում անփորձանք ու արդյունավետ ծառայություն»,-ասաց Վալերիյ Օսիպյանը: