ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 16-ին 12 ոստիկանի կոչումներ է շնորհել /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 16-ին 12 ոստիկանի կոչումներ է շնորհել /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Կադրում հերթական սպայական կոչման արժանացած ոստիկանության տարբեր ստրոբաժանումների 12 ծառայողներ են։ Ոստիկանության պետը, նախքան ուսադիրներն անձամբ հանձնելը, նրանց շնորհակալություն հայտնեց սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար։ Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր ոստիկանի, այսպես ասած՝ տանիքն այսուհետ նրա մասնագիտական գիտելիքներն ու արդյունավետ աշխատանքն են. առաջխաղացման ու խրախուսման այլ տարբերակ ոստիկանության ծառայողը չունի։ «Պետք է չբավարարվեք ձեռք բերածով, հետևողականորեն շտկեք բոլոր թերացումներն ու ավելի պրոֆեսիոնալ մոտեցմամբ լրացնեք բացթողումները»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանն ու հանձնեց սպայական ուսադիրները։
Հերթական կոչմանն արժանանալը ևս ձեռքբերում է։ Եթե նրանցից որևէ մեկը իր պարտականությունները կատարելիս թերացած լիներ և կարգապահական պատասխանատվության ենթարկվեր, ապա հերթական կոչումը ստանալու հնարավորություն չէր ունենա։ Հետևաբար սա ևս բարեխիղճ ծառայության ձեռքբերումներից է։
Ոստիկանության պետը, շնորհավորելով նրանց, հույս հայտնեց, որ նոր ու ավելի բարձր կոչումն ավելի կպարտավորեցնի ծառայողական պարտականությունները կատարել անթերի։ «Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման լավագույն ճանապարհը հանցավորության դեմ արդյունավետ պայքարն է, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը, որակյալ ծառայությունների մատուցումը»- վստահեցրեց Վալերիյ Օսիպյանը։