ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպայական առաջին ուսադիրներ ոստիկանության ծառայողներին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

18.02.2019 12:36 Պաշտոնական

Փետրվարի 18-ին ոստիկանության յոթ ծառայող արժանացան առաջին սպայական կոչման: Ոստիկանության լեյտենանտի ուսադիրները նրանց հանձնեց անձամբ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով ոստիկանության ծառայողներին առաջին սպայական ուսադիրներ ստանալու կապակցությամբ` հորդորեց իրականացնել բարեխիղճ ծառայություն և բարձր պահել հայ ոստիկանի անունը:
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, որ ոստիկանները կոչումները ստանում են անձամբ ՀՀ ոստիկանության պետից: