ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ամփոփվեցին ոստիկանության 2021 թվականի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

15.10.2021 19:34 Պաշտոնական

Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2021 թվականի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում, որը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Ոստիկանության 9 ամսվա գործունեության արդյունքների մասին զեկուցեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը: Ոստիկանության մարզային վարչությունների պետերն իրենց հերթին ներկայացրին ստորաբաժանումների և ենթակա բաժինների կատարած աշխատանքը։
Հաշվետու ժամանակահատվածում, հետպատերազմյան և ներքաղաքական լարված իրավիճակով, համավարակի կանխարգելման աշխատանքներով, ինչպես և Ազգային ժողովի ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված ծառայություններով պայմանավորված, ոստիկանության ողջ համակարգը գործել է գերծանրաբեռնված օրակարգով: Ոստիկանությունն այդ պայմաններում կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:
Հաշվետու շրջանում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,1%-ով, ինչը գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի թվի աճով:
Գրանցված դեպքերի հիմնական մասը ոչ մեծ (57,3%) և միջին ծանրության (26,7%) հանցագործություններն են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84,0%-ը:
Ըստ առանձին հանցատեսակների` որոշ չափով աճել են սպանության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների, տրանսպորտային միջոցներ փախցնելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը: Միևնույն ժամանակ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, բռնաբարության ու բռնաբարության փորձի, բնակարանային գողության, կողոպուտի, յուրացման կամ վատնման, խուլիգանության, այդ թվում՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված դեպքերը:
Հաշվետու շրջանում ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմել է 38,1%, առանձնապես ծանր 494 հանցագործություններով՝ 58,7%:
Հայտնաբերվել է 711 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որոնցից 161-ը կաշառակերության դեպքեր են, 66-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման, 93-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 211-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 51-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:
2021 թ. 9 ամիսների ընթացքում հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 142 480 նյութ և հարուցվել 11 396 քրեական գործ:
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1407 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 412 ծառայող:
Ավարտին ամփոփիչ ելույթ ունեցավ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Նա վեր հանեց խնդիրներն ու բացթողումները և դրանք վերացնելու ուղղությամբ ժամանակ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին: Նաև հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները սպանությունների, սպանության փորձերի, բնակարանային գողությունների, ապօրինի ծառահատումների և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։
Ոստիկանության պետը կարևորեց հետախուզվողների հայտնաբերման և ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները։ Նա նշեց, որ լինելու են կադրային փոփոխություններ, իսկ ոստիկանության այն ծառայողները, որոնք կթաքցնեն դեպքերն ու պատշաճ արձագանք չեն տա հանցագործություններին, խստորեն կպատժվեն։
Խոսվեց նաև ՏԻՄ առաջիկա ընտրությունների մասին։ Քննարկվեցին նաև համավարակի դեմ պայքարի և առանձին հանցագործություններով կատարվող աշխատանքների մանրամասներ։ Տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։