ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայքի ոստիկանները առանձնապես խոշոր չափերի յուրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Առինջ գյուղում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 61-ամյա մի տղամարդու։ Երևանում հաշվառված տղամարդը հոկտեմբերից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերի յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: