1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կոտայքի պարեկները կանխել են մեքենայից գողություն

Օգոստոսի 28-ին, ժամը 21.40-ին, Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ծառայող պարեկները նկատել են, որ մի քաղաքացի իրենց տեսնելով` դիմել է փախուստի: Կարճ հետապնդումից հետո քաղաքացին կանգնել է: Գողություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Նոր Երզնկա գյուղի 27-ամյա բնակիչը խոստովանել է, որ գողության նպատակով Զորավար Անդրանիկի փողոցում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայից պոկել է կողային հայելին, սակայն պարեկներին նկատելով՝ գցել է դեպքի վայրում:
Կոտայքի ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն երիտասարդը նույն փողոցում ու գրեթե նույն ժամին կատարել է գողության ևս մեկ փորձ: Ամբարձիչով բարձրացրել է կայանված մի «Մերսեդես» և փորձել հանել փոխանցման տուփի ցուցիչը: Այս դեպքում էլ, սակայն, հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Կազմված փաստաթղթերն ու երիտասարդը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: