ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Կոտայքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 6-ին Քանաքեռավան գյուղում ստուգում իրականացնելու նպատակող կանգնեցրել են «Լադա» մակնիշի ավտոմեքենան և թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով Երևանի բնակիչ 42-ամյա ուղևորին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ:
42-ամյա տղամարդը հայտնել է, որ կաթուցիչի մեջ եղել է մարիխուանա, որն ինքն արդեն օգտագործել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Ապրիլի 6-ին Բալահովիտ գյուղի Լևոն Ավետիսյան փողոցում Կոտայքի մարզի պարեները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել Բալահովիտի բնակիչ 36-ամյա մի տղամարդու:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգված:
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին: