ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կրակոցներ Կոտայքի մարզում․ ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովն» ու կրակողին․ նա ձերբակալվել է

Մարտի 12-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգած անձը խնդրեց, որ ոստիկաններ մոտենան Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղակայված ՃՈ անշարժ պահակետից ներքև ։ Ահազանգին արագ արձագանքած բաժնի օպերատիվ խումբն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները նախ պարզեցին, որ ճանապարհի աջ հատվածում գործող հացատան դիմաց կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր եկան նաև քննիչներ ու փորձաքրեագետներ։ Տարածքի զննությամբ ինքնաձիգի կրակված պարկուճներ հայտնաբերվեցին։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի ոստիկանները պարզեցին, որ հացատանը ծննդյան արարողություն է, և ինքնաձիգից կրակել է արձակել է մասնակիցներից մեկը։ Ըստ տեղեկությունների՝ մինչ կրակոցները նրա և այլ մասնակիցների միջև, այսպես ասած՝ տհաճ խոսակցություն էր եղել։ Շուտով հայտնի դարձավ նաև կասկածվողի ինքնությունը։ 31-ամյա տղամարդը ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և մարզի ճանապարհային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվեց ահազանգից մոտ կես ժամ անց հենց Կոտայքի մարզում։ Սոլակ գյուղում բնակվող տղամարդը, մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց բաժին։ Ստուգվեց սթափությունը․ ալկոհոլի ազդեցության տակ էր։ «Մերսեդեսի» բեռնախցիկում էլ առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ ու 5․45 մմ տրամաչափի 44 փամփուշտ կար․ բնականաբար՝ ապօրինի։  Զենք-զինամթերքն առգրավվեց։ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։     

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: