ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գողությունների ու գողության փորձի բազմաթիվ դեպքեր են բացահայտվել

12.02.2020 12:24 Գողություն
Գողությունների ու գողության փորձի բազմաթիվ դեպքեր են բացահայտվել

2019 թ. հոկտեմբերի 6-ին ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդվել էր Աբովյան քաղաքի բնակիչներից մեկի տնից ժամացույցների գողության մասին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը արել են Աբովյան քաղաքի երեք անչափահաս բնակիչներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եռյակը նաև այլ գողություններ է արել:
Մասնավորապես, 2019 թ. հուլիսի 1-ին փորձել էին գողություն անել Նաիրյան փողոցի մի բնակարանից, իսկ սեպտեմբերի 13-ին Սարալանջի փողոցի մի բնակարանից գողացել էին ծրար, որի մեջ եղել էր փող:
2019 թ. սեպտեմբերի 4-ին Կոտայքի փողոցի մի տնից գողացել էին 520.000 դրամ և ոսկյա մատանի:
Պարզվել է նաև, որ 2019 թ. հունիսի 23-ին Էլարի փողոցի մի տնից աշխատանքային գործիքների և կենցաղային իրերի գողությունը ևս նրանք էին արել: 2019 թ. հունվարի 1-ին Մայակովսկի գյուղի մի տնից 70.000 դրամ էին գողացել, իսկ հունվարի 4-ին նույն գյուղի մի տնից գողացել էին ոսկյա զարդեր: 2019 թ. հունվարի 19-ին փորձել էին գողություն անել Աբովյանի 3-րդ միկրոշրջանի մի բնակարանից:
2019 թ. մայիսի 17-ին Բարեկամության փողոցի մի բնակարանից ոսկյա զարդեր էին գողացել, մայիսի 28-ին Քանաքեռի փողոցի մի բնակարանից 200.000 դրամ, ոսկյա զարդեր, մետաղադրամներ և 2 շիշ կոնյակ էին գողացել, մարտի 10-ին՝ Սարալանջի փողոցի մի բնակարանից ոսկյա զարդեր ու 12.500 դրամ:
Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: