ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայքի մարզում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 21-ին ու 22-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, վարչությանը ենթակա ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային ոստիկանների և պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ ուժեղացված ծառայություն են իրականացրել Կոտայքի մարզում՝ հայտնաբերելով մի շարք իրավախախտման դեպքեր։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 325 տրանսպորտային միջոց։ Տարբեր կասկածանքներով կամ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բաժիններ է բերվել ու բերման ենթարկվել 41 անձ, այդ թվում՝ նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են կանխարգելիչ աշխատանքներ։ Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց։  Ընդհանուր առմամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել 68 վարորդ։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք համակեցության ու երթևեկության կանոնները․ ոստիկանության ուժեղացված ծառայությունները մշտական են։