1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երեկոյան կատարված սպանության փորձը Կոտայքի ոստիկաններն առավոտյան արդեն բացահայտել էին

Սեպտեմբերի 4-ի երեկոյան հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կոտայք գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ: Ոչ բժիշկներին, ոչ իրավապահներին նա չի հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում է ստացել մարմնական վնասվածքները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ այդ նույն ժամին Մայակովսկի գյուղի 25-ամյա մի բնակիչ կրակոցներ է արձակել Կոտայք գյուղում. հայտնաբերվել է երեք պարկուճ:
Կոտայքի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Կոտայք գյուղում, ավտոմեքենայի շարժիչը նորոգելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 25-ամյա երիտասարդն է կրակել, ապա նաև դանակով հարվածներ հասցրել տուժածին:
Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով, այդ թվում` սպանության փորձ, հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում սեպտեմբերի հինգի առավոտյան Մայակովսկի գյուղի 25-ամյա բնակիչն ինքնակամ գնացել է ոստիկանության Կոտայքի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել հանցագործության գործիք ապօրինի ինքնաձիգը` չորս փամփուշտով:
Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին և ձերբակալվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: