Բագրատունյաց պողատայում կատարված կողոպուտը բացահայտվել է /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հունիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21:40-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում գործող հանրախանութի մոտ, անծանոթ տղամարդը պարանոցից պոկել է ոսկյա շղթան` կախազարդով, և փախել` պատճառելով մոտ 320.000 դրամի գույքային վնաս:
Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, ձեռնարկված տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված կողոպուտը հնարավոր է կատարած լինի Երևանի Մարգարյան փողոցի բնակիչ Ռոման Մելքոնյանը: Հունիսի 15-ին Մելքոնյանը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: