ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդը բերման է ենթարկվել կողոպուտի կասկածանքով

19.03.2020 12:02 Կողոպուտ
Երիտասարդը բերման է ենթարկվել կողոպուտի կասկածանքով

Մարտի 18-ին, ժամը 00.14-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ մեկը Խանջյան փողոցի ակումբներից մեկի մոտ մի աղջկանից բան գողացավ ու մտավ այգի:
Մեկնած ոստիկանության Մարաշի բաժանմունքի և ՊՊԾ գնդի ծառայողները պարզեցին, որ Վարդանանց փողոցի շենքերից մեկի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է մի կնոջ պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր, զարդեր և այլ իրեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ՊՊԾ գնդի ծառայողները, կողոպուտի կասկածանքով, Զավարյան փողոցից բերման ենթարկեցին 24-ամյա երիտասարդի:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: