ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները ժամեր անց բացահայտեցին Աջափնյակում կատարված կողոպուտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10.02.2020 18:19 Կողոպուտ

Փետրվարի 7-ին Աջափնյակ վարչական շրջանում կողոպուտ էր կատարվել: Ժամը 10.30-ի սահմաններում մի երիտասարդ մտել էր Մարգարյան փողոցի կոշիկի խանութն ու դրամարկղից բացահայտ գումար հափշտակել...
Դեպքից րոպեներ անց ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց: Քրեական հետախույզները մեկնեցին Մարգարյան փողոց:
Իրավապահներն ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել. գումարի չափը մոտ 100.000 դրամ էր, զրուցեցին վաճառողուհիների հետ. դրամարկղից մի քանի քայլ էին հեռու եղել, ամեն ինչ այնքան արագ ու անսպասելի էր կատարվել, որ կանխել կամ բռնել նրան չէր հաջողվել: Կասկածյալին միայն թիկունքից էին տեսել: Նկարագրությունից կարելի էր ենթադրել, որ կողոպտողը երիտասարդ էր, միջին կազմվածքի:
Համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո, անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Եվ դեպքից ժամեր անց, ոստիկանների աչալուրջ ու օպերատիվ աշխատանքի շնորհիվ, կողոպուտը բացահայտվեց:
Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ, պարզվեց, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Մազմանյան փողոցի 27-ամյա մի բնակիչ: Նույն օրը, իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին և տվեց խոստովանական բացատրությունը:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ և հափշտակած գումարի մի մասը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: