Կողոպուտը բացահայտվեց
03.08.2019 12:27
Կողոպուտ
Օգոստոսի 2-ին՝ ժամը 3-ին, մի կին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ մի տղամարդ դանակով հարձակվել է իր վրա, դրամապանակն ու հեռախոսը գողացել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը նույն օրը Նորապատ գյուղում փորձել է կապել կնոջ բերանը, սակայն չկարողանալով` պայուսակից հափշտակել է դրամապանակը, բջջային հեռախոսն ու փախել:
Նույն օրը կասկածյալը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: