Ոստիկանները բերման են ենթարկել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կողոպուտներ կատարած անձի. նրա հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 23-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անհայտ անձը Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ, թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան` կախազարդով և փախել:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկած տարաբնույթ միջոցառումների արդյունքում, պարզել են, որ կողոպուտը կատարել է Րաֆֆու փողոցի բնակիչ Վիգեն Ավետիսյանը: Հունիսի 11-ին Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նշվածից բացի Ավետիսյանը վերջին երեք ամիսների ընթացքում մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներում` Մալաթիայում, Նոր Նորքում, Արաբկիրում, Դավիթաշենում կատարել է կողոպուտի ևս հինգ հանցադրվագ: Թիրախում հիմնականում եղել են կանայք, որոնց զարդերը հափշտակելուց հետո Ավետիսյանը վաճառել է:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանները կասկածներ ունեն, որ Վիգեն Ավետիսյանի հանցավոր գործողություններից տուժել են այլ անձինք ևս, ովքեր կարող են դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: