ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՊՊԾ գնդի ոստիկանները հետապնդել ու բռնել են կնոջ ոսկեղենը կողոպտած անձին․ նա ձերբակալվել է

22.07.2020 14:22 Կողոպուտ

Հունիսի 20-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկաններին մի կին մոտեցավ ու հայտնեց, որ մի տղամարդ բացահայտ հափշտակել է իր ոսկյա զարդերն ու փախել։ Ոստիկանները ճշտեցին կասկածվողի փախուստի ուղղությունն ու սկսեցին հետապնդել։ Արագ արձագանքելու և ճիշտ կողմնորոշման շնորհիվ Տիգրան Մեծի պողոտայի առաջին նրբանցքում ոստիկանները բռնեցին տղամարդուն և կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ Այնտեղ պարզվեց նրա ինքնությունը. Եղվարդի բնակիչ էր, 35 տարեկան։ Նրա անձնական խուզարկությամբ ոսկյա զարդերը հայտնաբերվեցին։ Կնոջից հաղորդում ընդունվեց։ Դեպքի առթիվ էլ քրեական գործ հարուցվեց։ Բերման ենթարկվածը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: