ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մամիկոնյանց փողոցում 64-ամյա կնոջը կողոպտողը ձերբակալվել է․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

22.07.2021 10:05 Կողոպուտ

Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանություն զանգած մի քաղաքացի հայտնել էր, որ քսան րոպե առաջ մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բակերից մեկում անհայտ անձը քաշել-պոկել է 64-ամյա մի կնոջ պարանոցի ոսկյա շղթան ու դիմել փախուստի:
Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Տուժած կնոջից ընդունվել էր հաղորդում, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Կողոպտողի արտաքին նկարագիրը կամ այլ հանգամանք պարզել չէր հաջողվել: Մնում էր ապավինել օպերատիվ միջոցառումներին:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների աշխատակիցները ստացան օպերատիվ տեղեկություն, որ կողոպուտը կատարել է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում հաշվառված, 24-ամյա մի երիտասարդ: Հուլիսի 19-ին նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում և բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հարուցվել է քրեական գործ: Երիտասարդը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: