Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում տված 55-ամյա տղամարդը հայտնել է, որ հունիսի 19-ին Թումանյան համայնքի 61-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ հարվածել է իրեն, ապա հափշտակել հեծանիվը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 61-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին։ Նրա տան բակում հայտնաբերվել է հափշտակված հեծանիվը:
61-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: