ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենայից բացահայտ հափշտակել էր պայուսակ

29.05.2020 15:09 Կողոպուտ
Ավտոմեքենայից բացահայտ հափշտակել էր պայուսակ

Մայիսի 27-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ իր ավտոմեքենայից գողացել են պայուսակ։
Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կնոջ պայուսակը բացահայտ հափշտակել է 19-ամյա մի երիտասարդ, որը ժամը 04.30-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: