ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աբովյանում կատարված կողոպուտը բացահայտվեց /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

22.08.2018 14:20 Կողոպուտ
Աբովյանում կատարված կողոպուտը բացահայտվեց /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Դեպքը հուլիսի 26-ին էր կատարվել` Աբովյանում: Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Քանաքեռի փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ տնից գողացել են պայուսակն ու դիմել փախուստի:
Օպերատիվ խումբը մեկնեց Քանաքեռի փողոց, պարզվեց` կատարվածը ոչ թե գողություն, այլ կողոպուտ է: Նույն օրը, ժ.10.30-ի սահմաններում, անհայտ անձը բնակարանի ննջասենյակից բացահայտ հափշտակել էր կնոջ պայուսակը, որի մեջ եղել էր դրամապանակ, փող, բանալի ու բանկային քարտ: Օգոստոսի 13-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Կոտայքի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին է բերման ենթարկվել Աբովյանի Նաիրյան փողոցի բնակիչ Գրիգորի Ս.-ն :
Հանգամանքները պարզվում են:
Գրիգորի Ս.-ն ձերբակալվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: