Ոստիկանները բացահայտեցին կողոպուտը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Դեկտեմբերի 3-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցից շենքերի մեկի մոտից բաժին բերման ենթարկեցին 42-ամյա Գրիգոր Թորոսյանին: Նա կասկածվում էր կողոպուտ կատարելու մեջ։
Կողոպուտի մասին հայտնել էր նոյեմբերի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը Նա հրավիրվել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և հաղորդում տվել, որ ժամը 14։15-ին, Ճառագայթային Ա և Բ շենքերի մոտակայքում, անհայտ անձն իր ձեռքից հափշտակել է դրամապանակը ու փախուստի դիմել։ Դրամապանակում եղել էր դրամ, դոլար, աձնագրի նույնականացման քարտ և բջջային հեռախոս։ Պատճառված վնասի չափը գերազանցում էր 140,000 դրամը։
Ձեռնարկվեցին ծավալուն հետախուզական միջոցառումներ կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Վերծանվեցին դեպքի վայրի շրջակայքի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Դրանցից մեկում երևում էին և՛ Թորոսյանը, և՛ տուժողը։
Գրիգոր Թորոսյանը կատարածի վերաբերյալ խոստովանական բացատրություն տվեց։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: