ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հափշտակել էր 15․000 դոլար ու 44․000 դրամ․ ոստիկանները բացահայտել են կողոպուտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

01.11.2019 16:05 Կողոպուտ

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի մոտ հափշտակել էին մի տղամարդու դրամապանակը, որի մեջ եղել էր 15․000 դոլար ու 44․000 դրամ։ Արաբկիրի քրեական հետախույզների բացահայտման աշխատանքին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում ոստիկանները պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Հոկտեմբերի 27-ին Եղվարդի բնակիչ, 39-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվեց։ Բերման ենթարկվածը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Քննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: