Արմավիրի մարզի պարեկները մասնակցել են կրակային վերապատրաստման դասընթացի
Ոստիկանության ծառայողների մասնագիտական հմտությունների շարունակական զարգացման ուղղությամբ վերապատրաստման հերթական դասընթացն անցկացվեց փետրվարի 24-ից 26-ը։
Այս անգամ մասնագիտական հմտությունները կատարելագործում էին Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները:
Նրանք Ոստիկանության հրաձգարանում կատարեցին կրակային տարբեր առաջադրանքներ։
Վերապատրաստման դասընթացները Ոստիկանության ծառայողներին հնարավորություն են տալիս ոչ միայն զարգացնել մասնագիտական հմտությունները, այլ նաև տարբեր իրավիճակներում դրսևորել պատշաճ վարքագիծ, առաջադրված խնդիրները կատարել բարձր պատասխանատվությամբ։
