ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հաղթանակ թաղամասում հնչածը կրակոցներ չէին․ 33-ամյա տղամարդն ազատ է արձակվել

03.01.2025 17:47 Պարզաբանում
Հաղթանակ թաղամասում հնչածը կրակոցներ չէին․ 33-ամյա տղամարդն ազատ է արձակվել

Օրեր առաջ հաղորդվել էր, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի վրա հարևանը կրակոցներ է արձակել։ Հայտնաբերված 33-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել էին Մալաթիայի քննչական բաժին:

Քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ամուսինները հաստատապես չեն տեսել, թե ինչով է կրակել տղամարդը։ Իսկ փորձագետի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել։

Տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել են խաղալիք պայթուցիկիներ, և, ըստ նախնական տվյալների, նա հենց այդպիսի պայթուցիկներ է նետել հարևանի տան վրա։
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել։