ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայից կռփազենք ու թմրանյութ հայտնաբերվեց.Գեղարքունիքի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 31-ին Գեղարքունիքի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Ժամը 19-ի սահմաններում Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի ծառայողները, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները  համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Վարդենիսի պոլիկլինիկայի մոտից, «ՎԱԶ- 21124»  մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Մեծ Մասրիկ գյուղի  29-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին կռփազենք, մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչներ ու նույնատիպ զանգվածով թղթե փաթեթ:  Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերված բուսական զանգվածը, որ թմրանյութ էր, պատրաստել էր նախորդ տարվա աշնանը վայրաճ կանեփի թփերից և պահում էր իր  օգտագործման համար: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: