ՌԴ 17-ամյա քաղաքացին գրպանում կռփազենք էր պահում
13.02.2020 12:58
Այլ հանցագործություններ
Փետրվարի 12-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողը մետրոյի «Երիտասարդական» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, ոստիկանության սենյակ է հրավիրել ՌԴ քաղաքացի 17-ամյա մի երիտասարդի, որը գրպանից ներկայացրել է կռփազենք:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: