ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ինչ կատարվեց, երբ «Մերսեդես ՋԻ 500»-ի տերը նկատեց գողերին

30.05.2015 10:58 Գողություն

Մայիսի 29-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 շենքի մոտ կայանված ավտոմեքենայից փորձում են գողություն կատարել:
Մեկնած օպերատիվ խումբը Մ. Խորենացու փողոցի թիվ 24 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Դ.-ին և 1991 թ. ծնված Արման Գ.-ին:
Պարզվել է, որ վերջիններս ժամը 05.20-ին Աբովյան փողոցի թիվ 3 հասցեի մոտ կայանված, Դ. Գ.-ին պատկանող «Մերսեդես ՋԻ 500» մակնիշի ավտոմեքենայից փորձել են գողություն կատարել, սակայն երբ մեքենայի տերը նկատել է՝ նրանք «Լեքսուս» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի` ընթացքում վնասելով «ՎԱԶ-2112», «Տոյոտա», «Կիա Օման», «Մերսեդես» և «Միցուբիշի ԻՈ» ավտոմեքենաները /վարորդների տվյալները պարզվում են/:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: