ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Հունվարի 22-ին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին նույն թաղամասի 65-ամյա մի բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, իր օգտագործման համար քաղել և պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: