1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կումայրիի ոստիկանները բացահայտեցին երկու տարի առաջ կատարված դանակահարությունը․ կան ձերբակալվածներ

2018 թ. հունիսի 8-ին Գյումրիի սուպերմարկետներից մեկի մոտից մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի տղամարդ։
Թեև չհաջողվեց «տաք հետքերով» բացահայտել հանցագործությունը, իրավապահների հետևողական աշխատանքը շարունակվում էր։
Հունիսի 3-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների աշխատանքը արդյունք տվեց։
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն հրավիրեցին նախկինում մի քանի անգամ դատապարտված, Արմավիրի 29-ամյա և Գյումրիի 34-ամյա բնակիչների։
Բաժնում պարզվել է, որ 2018 թվականի հունիսի 8-ին նրանք են ծեծել հիշյալ տղամարդուն, և Արմավիրի բնակիչը խոհանոցային դանակով հարվածել է նրա մարմնին` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք խոհանոցային դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Արմավիրի 29-ամյա և Գյումրիի 34-ամյա բնակիչները ձերբակալվել են:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: