ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կումայրիի ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

11.02.2021 17:27 Գողություն

Հունվարի 30-ին, ժամը 17-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Գյումրիի Շահումյան փողոցի հագուստի խանութում գրպանից գողացել են բջջային հեռախոսը` պատճառելով մոտ 100.000 դրամի վնաս:
Օպերատիվ խումբը որոնողական աշխատանք սկսեց: Քրեական հետախույզների մասնագիտական հմտության շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արամ Խաչատրյան փողոցի 46-ամյա մի բնակիչ:
Փետրվարի 5-ին Գյումրիի Անկախության հրապարակից կասկածվողը, իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Բջջային հեռախոսը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: