ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտ հափշտակել էր ավտոմեքենան ու բռնվել

21.03.2020 12:26 Կողոպուտ
Բացահայտ հափշտակել էր ավտոմեքենան ու բռնվել

Մարտի 19-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գաջեգործների փողոցից բերման են ենթարկել 41-ամյա մի տղամարդու։
Նա ժամը 23.00-ին, օգտվելով Գաջեգործների փողոցում կայանված «Օպել Աստրա» ավտոմեքենայի դռները բաց լինելու և վարորդի բացակայության հանգամանքից, բացահայտ հափշտակել էր ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել և բռնվել էր ոստիկանների կողմից:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: