Նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Թեժ գծի» 010-37-02-36 հեռախոսահամարին ստացված զանգերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, կատարվել են շտկումներ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության 010-37-02-36 հեռախոսահամարին նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 27 զանգ:
Նորա Հ.-ն տեղեկացրել է, որ www.elections.am կայքում ընտրատեղամասը ճշտելիս պարզել է, որ դստեր տվյալները քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա չեն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացուհու դստերը շնորհվել է ՀՀ քաղաքացիություն և նրան 06.05.2011 թ. տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Տեխնիկական խնդրի պատճառով հաշվառման հասցեն չի մուտքագրվել բնակչության պետական ռեգիստրի բազա: Սխալը շտկվել է, ինչի մասին դիմումատուն 23.11.2015 թ. տեղեկացվել է:
«Թեժ գծով» ստացված մյուս 26 ահազանգերը եղել են տեղեկատվական բնույթի, որոնց կապակցությամբ քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ