1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Լոռու մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Լոռու մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փետրվարի 28-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց անձնակազմի օպերատիվ-ծառայողական գործունեության նախորդ տարվա արդյունքները և հանձնարարեց աշխատանքում առաջնորդվել առավելագույնին ձգտելու սկզբունքով:
Անդրադառնալով համապետական ընտրությունների շրջանում ոստիկանությանն առաջադրված խնդիրներին՝ ոստիկանության պետը կարգադրեց գործնական պարապմունքների ընթացքում լիարժեք տիրապետել ոստիկանների գործողությունների ուղեցույցի դրույթներին, սերտորեն աշխատել քաղաքացու հետ, ամեն ինչ անել բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ապահովելու ուղղությամբ:
Վլադիմիր Գասպարյանը ընդգծեց, մասնավորապես, ընտրակաշառքի երևույթի դեմ պայքարի կարևորությունն ու առանձնահատկությունները:
Ոստիկանության պետն առանձնացրեց նաև ընտրացուցակների հետևողական կատարելագործման խնդիրը:
Ստորաբաժանումների և ծառայությունների աշխատանքի առարկայական վերլուծությունից ու քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց ոստիկանի գործունեության գերնպատակի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման կարևորագույն առաքելութան մասին.
Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: