1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երբեք չհանձնվել և հանուն արդարության պայքարել մինչև վերջ․ 2024 թ․ լավագույն քրեական ոստիկան Էդուարդ Հարությունյան

Ծառայությունը Քրեական ոստիկանությունում լի է մարտահրավերներով, պատասխանատվության ու պայքարի դրսևորումներով։ Այդ ճանապարհին առանձնանում են ծառայողներ, որոնք նվիրվածությամբ, աշխատասիրությամբ ու մասնագիտական հմտություններով դառնում են օրինակելի։ Այդպիսի ծառայողներից է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ավագ քրեական ոստիկան Էդուարդ Հարությունյանը՝ 2024 թվականի լավագույն քրեական ոստիկանը։
«Համակարգում ծառայելու ցանկությունս մեծ է եղել, քանի որ ընտանիքումս ոստիկանության ծառայողներ են եղել հայրս, պապս, նրա հայրը. ես ընտանիքում միշտ տեսել եմ համազգեստը։
Մենք ամենաօրյա պայքար ենք մղում հանցավորության դեմ և ամենօրյա ռեժիմով փորձում ենք օգնել քաղաքացիներին, հասարակությանը։ Սուտ կլինի ասել, թե իմ առջև դրված նպատակին հասել եմ. մենք ամեն օր ծառայում ենք այդ նպատակի իրականացման համար»,-ասում է Էդուարդ Հարությունյանը:
2024 թվականի լավագույն քրեական ոստիկանի անմիջական ղեկավար Աղվան Գրիգորյանը նրան բնութագրելիս առանձնացնում է հաստատակամ բնավորությունն ու մասնագիտական բարձր որակները։ Նրա խոսքով՝ Էդուարդ Հարությունյանը ցանկացած հանձնարարության մոտենում է պատասխանատվությամբ ու կատարում հետևողականությամբ։ «Քրեական ոստիկանության ստեղծման օրվանից Էդուարդ Հարությունյանը աչքի է ընկել իր գիտելիքներով, ընկերասիրությամբ, պատասխանատվությամբ, հանցագործությունների բացահայտումներով։ Բացի հետախուզվողների հայտնաբերումից, բացահայտել է տարբեր հանցագործություններ: Առանձնացնեմ նրա տեղեկություններով հայտնաբերված մեծ քանակի զենք-զինամթերքը` 29 մարտական ատրճանակ, հազարից ավելի տարբեր տեսակի զինամթերք»։
«Լավագույնի կոչմանն արժանանալը պարտավորեցնող է, բայց նաև նշեմ, որ դա նաև ամբողջ բաժնի աշխատանքն է, քանի որ միայնակ գործունեություն ծավալել դժվար կլինի, ինչ-որ տեղ նաև անհնար։ Իսկ լավագույնի կոչմանն արժանանալու համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք, նպատակասլացություն, համառություն և համբերատարություն»,-ասում է Էդուարդ Հարությունյանը:
Գործընկերները վստահեցնում են՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում Էդուարդ Հարությունյանը կարողանում է դրսևորել սառնասրտություն։ Նրա համար մարդկանց անվտանգությունն ապահովելն ու հանցավորության դեմ պայքարը կենսակերպ է՝ անկախ կոչումների կամ պարգևների արժանանալու հանգամանքից։ «Էդուարդ Հարությունյանն օրինակելի ծառայող է, կարողանում է ճիշտ կողմնորոշվել բարդ իրավիճակներում։ Հուսալի գործընկեր է, բանիմաց է, երբեք չի զլանում կիսվել իր գիտելիքներով: Դեպքի վայր մեկնելիս ավելի վստահ ենք զգում, երբ նա մեզ հետ է լինում»,-նշում են ծառայակից ընկերները:
2024 թվականի լավագույն քրեական ոստիկանի համոզմամբ՝ լավագույն լինելը սկսվում է հավատից։ Հավատ սեփական կարողությունների, համակարգի, ինչպես նաև արդարության նկատմամբ։ Եվ հենց այդ հավատն է նրան առաջ մղող ուժը՝ երբեք չհանձնվելու և հանուն արդարության մինչև վերջ պայքարելու համար։