1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դարձավ ոստիկան՝ հետևելով հորն ու եղբորը. 2024 թվականի ՊՊԳՎ լավագույն ոստիկանը Նշան Ենոքյանն է

Հայրերի և որդիների, այսպես ասած՝ կոնֆլիկտի մասին բազմաթիվ պատմություններ կան, բայց սա այդ դեպքը չէ: Կյանքում ոչ միայն բախվում, այլև համախմբվում են հայրերն ու որդիները: Հենց այսպես եղավ նաև Նշան Ենոքյանի դեպքում։ Ենոքյանների կրտսեր որդին, հետևելով հորն ու ավագ եղբորը, 2021 թվականին համալրեց ոստիկանության շարքերը։
«Մայրս դեմ էր, սակայն հայրս շատ ուրախ էր, որ իր մասնագիտությունն ընտրեցի։ Հայրս քսան տարի ծառայել է ոստիկանությունում, եղբայրս՝ 2012 թվականից է ծառայում ոստիկանությունում, իսկ ես՝ արդեն 4 տարի է ու շատ գոհ եմ»,-ասում է Նշան Ենոքյանը:
Նշանը Արարատի մարզի Շահումյան գյուղից է: Ասում է՝ դեռ մանկուց էր որոշել՝ ոստիկան է դառնալու։ Շենգավիթի պահպանության բաժնում ծառայությանը հեշտ է հարմարվել. հոր խորհուրդներն են օգնել, հատկապես այս մեկը՝ պետք է լինես կարգապահ:
Նշան Ենոքյանի ծառայողական բնութագրում գրված է՝ բանիմաց, պատասխանատու, պարտաճանաչ ու՝ այսպես շարունակ։ Հարցին՝ իսկապես կարգապահ ու պատաճանաչ ծառայող եք, անվրդով պատասխանում է.«Միշտ մի ժամ շուտ եմ լինում աշխատանքի վայրում, որ երբեք չուշանամ»:
Ինչպիսին պետք է լինի ոստիկանը՝ հաջորդ հարցին պատասխանում է՝ համբերատար, զգոն և ուշադիր իր աշխատանքի մեջ:
2024 թվականին սերժանտ Ենոքյանը բացահայտել է թմրամիջոց պահելու, իրացնելու և օգտագործելու, զենք-զինամթերքի հայտնաբերման, գողության կանխման ընդհանուր 2 տասնյակ դեպք։ Հենց մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար էլ դարձել է 2024 թվականի Պետական պահպանության գլխավոր վարչության լավագույն ոստիկանը:
Ասում է՝ լավագույնի կոչմանն արժանանալը և՛ հպարտություն է, և՛ պատասխանատվություն, և՛ ավելիին ձգտելու շարժառիթ։ Վստահ է՝ Ենոքյանների ապագա սերունդներն էլ շարունակելու են ոստիկանի բարդ, բայց պատվաբեր գործը: