1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Լավագույն ծառայող ճանաչվելը ժամանակավոր է, իսկ լավ ծառայող լինելը՝ շարունակական աշխատանք և նվիրում․ 2024 թվականի լավագույն պարեկային ծառայող Մայիս Ռոզիկյան

Վտանգների կանխարգելման ու հանցավորության դեմ պայքարի առաջամարտիկները հենց նրանք են՝ պարեկային ծառայողները։ Նրանց առաքելությունն է հասարակության համար ապահովել անվտանգ միջավայր, իսկ նվիրումով ու պատասխանատվությամբ ծառայելը երբեք աննկատ չի մնում։
Շիրակի մարզի գումարտակի պարեկ Մայիս Ռոզիկյանն է՝ 2024 թվականի լավագույն պարեկային ծառայողը։ Տարիների ծառայության նրա աշխատաոճի հիմքում առաջնահերթ է եղել այն գիտակցումը, որ մարդկանց անվտանգության ապահովումը նաև ի՛ր պատասխանատվությունն է։ Օրինահարգ վարքագիծ, վճռական պայքար հանցավորության դեմ և քաղաքացիների կողքին լինելու պատրաստակամություն․ հենց այս սկզբունքներն են բնութագրում Մայիս Ռոզիկյանի ծառայողական գործունեությունը։
Շիրակի մարզի գումարտակի դասակի հրամանատար Սերգեյ Կարապետյանի խոսքով՝ Մայիս Ռոզիկյանն առանձնանում է բարձր պատասխանատվությամբ, արագ կողմնորոշվելու հմտությամբ և դժվար իրավիճակներում հանդուրժողական ու համբերատար վարքագծով։ Այս ամենի վկայությունը նրա բազմաթիվ բացահայտումների ամփոփ վիճակագրական ցուցանիշներն են. 2024 թվականի ընթացքում Մայիս Ռոզիկյանը բացահայտել է 120-ից ավելի հանցագործության դեպքեր, այդ թվում՝ թմրանյութի ապօրինի շրջանառության, զենք-զինամթերքի հայտնաբերման, խուլիգանության և այլն։
Մայիս Ռոզիկյանի սերը համակարգի հանդեպ միանգամից չի ծնվել, իսկ Ոստիկանությունում էլ շատ պատահական է հայտնվել: Սակայն ժամանակի ընթացքում այդ կապը դարձել է խորն ու անբացատրելի, ինչը և նրան Ոստիկանության զորքերից Պարեկային ծառայություն է տարել։
«Ոստիկանություն ընդունվելու որոշումը կայացրել եմ շատ պատահական՝ հայրկիս հետ ունեցած զրույցից հետո: Այդ ժամանակ ոստիկանությունում ծառայող ընկերներիցս մեկն ասաց, որ Ոստիկանության զորքերում ընդունելություն կա։ 2017 թվականին ծառայության ընդունվեցի Ոստիկանության զորքեր։ 2021 թվականին իմանալով, որ ստեղծվում է Պարեկային ծառայություն, որոշեցի դիմել»,-ասում է Մայիս Ռոզիկյանը։
Մայիս Ռոզիկյանի խոսքով՝ լավագույն պարեկային ծառայողի կոչմանն արժանանալու համար արտասովոր ոչինչ չի արել. ծառայել է՝ ինչպես հարկն է։ Անկեղծանում է՝ լավագույն ծառայողի կոչման հետ ամբողջությամբ հաշտ չէ։ Նրա համոզմամբ՝ ծառայակից ընկերները ևս արժանի են լավագույնը համարվելու, քանի որ անում են հնարավոր առավելագույնը։
Նրա խոսքով՝ լավագույն ճանաչվելը ժամանակավոր է, իսկ լավ ծառայող լինելը՝ շարունակական աշխատանք և նվիրում։ Իսկ եթե մի օր նրա երեխաները որոշեն ընտրել պարեկային ծառայությունը, միանշանակ կաջակցի՝ վստահ լինելով, որ այդ ուղին ընտրելիս հիմքում պետք է լինեն սերը, պատասխանատվությունը և շարունակաբար կատարելագործվելու ցանկությունը։