ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Արտաքին ծառայությունը շատ հետաքրքիր է՝ լի տարբեր մարտահրավերներով․ Գոռ Մահտեսյան

Արտաքին ծառայությունը շատ հետաքրքիր է՝ լի տարբեր մարտահրավերներով․ Գոռ Մահտեսյան

Հարցազրույց՝ 2023 թվականի «Հատուկ նշանակության ստորաբաժանման լավագույն ծառայող» ճանաչված, ոստիկանության ավագ լեյտենանտ Գոռ Մահտեսյանի հետ։

Երբվանի՞ց եք ծառայում ոստիկանության համակարգում, և ինչո՞ւ նախընտրեցիք հատուկ նշանակության ստորաբաժանումը։

Շուրջ վեց տարի է՝ ծառայում եմ ոստիկանությունում։ Իմ ազգականներից շատերն են ծառայել ոստիկանության համակարգում. ոգեշնչվել և գնացել եմ նրանց հետքերով։ Արդեն երեք տարի է՝ հատուկ նշանակության ստորաբաժանումում եմ ծառայում։ Այդ ստորաբաժանման գործառույթներն ինձ հոգեհարազատ են. արտաքին ծառայությունը ինձ համար գրավիչ ու հետաքրքիր է՝ լի տարբեր մարտահրավերներով։

Ինչպիսի՞ն է ընտանիքի անդամների վերաբերմունքը Ձեր ծառայության նկատմամբ․ արդյո՞ք դժվար է համատեղել ընտանիքը և ծառայությունը։

Ընտանիքիս անդամները գիտակցումով, ըմբռնումով են մոտենում՝ հարգելով իմ կատարած ընտրությունը, իմ ծառայությունը, համակերպվում են դժվարությունների հետ։ Պատահում է, որ հեռուստացույցով կամ այլ լրատվամիջոցներով ինչ-որ բան են դիտում կամ կարդում, ինչը իրենց մոտ անհանգստություն է առաջացնում, սակայն ինձ զանգելուց, ինձ հետ խոսելուց հետո ամեն ինչ կարգավորվում է։

Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողը։

Նախ պետք է լինի նպատակասլաց, ունենա ֆիզիկական բավարար պատրաստվածություն ու ամուր կամք։ Պետք է լինի ընկերասեր, քանի որ մեր ծառայության մեջ կարևոր է ծառայակիցների հետ լավ հարաբերություններ ունենալը:
Երբեմն լինում են այնպիսի իրավիճակներ, երբ հասարակական կարգը պահպանելիս հարկադրված եք լինում ուժ կիրառել, ինչը հաճախ ճիշտ չի ընկալվում հասարակության կողմից: Ինչպե՞ս եք հոգեբանորեն հաղթահարում նմանատիպ խնդիրները։

Մեր ծառայությունն իրականացնում ենք օրենքի շրջանակներում։ Կարող եք վստահ լինել, որ հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողի կողմից ֆիզիկական ուժ կիրառվում է միայն այն դեպքերում, երբ քաղաքացին իրավախախտ է ու չի ենթարկվում օրինական պահանջին։ Եթե դու ընտրել ես այս մասնագիտությունը, ապա պարտավոր ես կատարել այն գործառույթները, որոնք քեզ լիազորված են օրենքով։

Ինչպիսի՞ն է ոստիկանության ավագ լեյտենանտ Գոռ Մահտեսյանը համազգեստից դուրս։
Համազգեստից դուրս և համազգեստով ես տարբեր եմ։
Համազգետ կրելը ինձ համար պարտավորեցնող է. թե՛ կեցվածքդ, թե՛ վարքագիծդ համազգեստով բոլորովին այլ է, իսկ առանց համազգեստի ավելի ազատ ես, թեպետ անկախ նրանից՝ համազգեստով ես, թե ոչ, միշտ զգոն եմ և ինչ-որ տեղ նաև լարված։

Երբ ճանաչվեցիք նախորդ տարվա «Հատուկ նշանակության ստորաբաժանման լավագույն ծառայող», ի՞նչ զգացիք, ինչ-որ բան փոխվե՞ց Ձեր կյանքում:

Միանշանակ փոխվեց: Նման բարձր գնահատանքի արժանանալն առավել պարտավորեցնող է. պարտավոր եմ առավել մեծ պատասխանատվությամբ ու կատարյալ իրականացնել ծառայությունս։